+374 93 18 47 55

Privacy Policy

 Ձեր անձնական տվյալների գաղտնիությունը խիստ կարևոր է մեզ համար, ուստի մենք մշակել ենք սույն «Գաղտնիության քաղաքականություն»-ը, պարզաբանելու, թե ինչպես ենք մենք հավաքագրում և օգտագործում Ձեր անձնական տվյալները: Մենք ապահովում ենք Ձեր տվյալների գաղտնիությունը և վստահեցնում, որ այն չի կարող փոխանցվել այլ անձանց: Տեղեկությունների հավաքագրումը Մենք կարող ենք հավաքագրել, պահել և օգտագործել հետևյալ անձնական տեղեկությունները. անուն-ազգանուն, էլ. փոստի հասցե, բնակության հասցե, հեռախոսահամար, առաքման հասցե, Առաքման համար տրամադրվածլրացուցիչ տեղեկություն, մեզ հետ կատարված նամակագրությունը (չաթ, էլեկտրոնային նամակներ), բանկային ռեկվիզիտները, եթե պատվերի համար վճարումը կատարվել է բանկային փոխանցման միջոցով: Մենք չենք տիրապետում Ձեր վճարային քարտի որրևէ տվյալի, քանի որ առցանց վճարումներն իրականացվում են Arca և VPOS վճարային համակարգերի միջոցով, կայքում Ձեր կատարած գնումների պատմությունը, նախընտրած ապրանքների ցանկը և այլն: Տեղեկությունների օգտագործումը Մեզ համար անձնական տեղեկությունների հավաքագրման հիմնական նպատակը Ձեզ ապահով, բարձրակարգ, արդյունավետ և անհատական ծառայություններ մատուցելն է: Սույնով Դուք տալիս եք Ձեր համաձայնությունը մեզ` օգտագործելու Ձեր անձնական տվյալները հետևյալ նպատակներով` Ձեր պատվիրած ծառայությունների մատուցման և անհրաժեշտ օգնության տրամադրման, մեր առաջարկած ծառայությունների, ինչպես նաև գովազդի կանոնակարգման և կատարելագործման, լրացուցիչ տեղեկատվության անհրաժեշտության պարագայում Ձեզ հետ կապ հաստատելու, Ձեր կողմից կատարված պատվերը հաստատող, ինչպես նաև սխալ կամ թերի լրացված դաշտերի մասին տեղեկացնող և այլ բնույթի էլեկտրոնային նամակների ուղարկման (օրինակ` պրոմո առաջարկներ, եթե բաժանորդագրված եք մեր փոստառաքման ծառայությանը): Հաշվի պաշտպանվածություն Ձեր գաղտնաբառը հաշիվ մուտք գործելու Ձեր բանալին է: Գաղտնաբառ ընտրելիս օգտագործե’ք թվերի, տառերի և հատուկ նիշերի չկրկնվող համադրություն: Մի՛ տվեք Ձեր գաղտնաբառը մեկ ուրիշին: Եթե, այնուամենայնիվ, փոխանցել եք Ձեր տվյալներն այլոց, հիշե՛ք, որ Դուք պատասխանատու եք Ձեր հաշվի անունից կատարված բոլոր գործողությունների համար: Գաղտնաբառի կորստի դեպքում կարող եք վերականգնել այն կայքի օգնությամբ:

Contact us

Sahmanapahneri 1/2, Yervandashat village, Armavir province, Armenia

+374 93 18 47 55

satenie@mail.ru

Social Accounts

Newsletter

Subscribe to our newsletter and get news from us.